Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ Դավթյանի լիազորությունները:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի օգոստոսի 2-ի առաջարկությունը` որոշել է դադարեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ Դավթյանի լիազորությունները:








































