Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել սիրիական ընկերության ու նրա տիրոջ հանդեպ, ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը ֆինանսավորելու համար։
Այդ մասին նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։ Պատժամիջոցներն առնչվել են Ֆավազ Մոհամմադ Ջուբար ալ-Ռավիին, որին պատկանում են Սիրիայում գրանցված Hanifa Currency Exchange և Իրաքում գրանցված Selselat al Thahab Money Exchange ընկերությունները։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Ալ-Ռավին և երկու ընկերությունները, որոնք ներգրավված են եղել ԴԱԻՇ-ին ֆինանսապես սպասարկելում, կարևոր դեր են խաղացել խմբավորման ֆինանսական գործողություններով՝ ահաբեկիչներին օգնելով միջոցների տեղաշարժի հարցում։
Պատժամիջոցների սահմանումից հետո ԱՄՆ-ի տարածքում սառեցվել են Ալ-Ռավիի բոլոր միջոցներն ու անշարժ գույքը։ Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր ԴԱԻՇ-ի երեք ղեկավարի ոչնչացման մասին։






































