Իրանական IRIN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիին հանձնարարել է ձեռնամուխ լինել միջուկային ուժով նավերի մշակման աշխատանքներին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքի խախտման։
Ավելի վաղ ամերիկացի սենատորները կողմ են քվեարկել պատժամիջոցային ռեժիմի վերսկսման օգտին՝ կապված ոչ միայն իրանական միջուկային ծրագրի, այլև հրթիռների փորձարկման ու մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի հետ։
Ռոհանին ԱՄՆ-ի այդ պահվածքը որակել է 2015 թվականին Իրանի ու Արևմուտքի միջև ստորագրված և 2016 թվականի հունվարին ուժի մեջ մտած միջուկային գործարքի խախտում։
Նա ընդգծել է, որ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությանը հանձնարարել է աշխատանքներ սկսել ծովային նավերի համար միջուկային ուժ ունեցող սարքերի և վառելանյութի արտադրության ուղղությամբ։










































