Փաստաբանները ստորագարհավաք են կազմակերպել և հայտարարությամբ են հանդես եկել. նրանք դիմել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին պարզելու՝ արդյոք հանձնաժողովի կողմից հարուցվել է կարգապահական վարույթ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ:
Փաստաբան Գևորգ Գյոզալյանի գնահատմամբ՝ ՄԻԵԴ-ի վճիռը աննախադեպ է. «Բավականին քիչ է լինում, որ ՄԻԵԴ-ը ընդգծված վերաբերմունք արտահայտի կոնկրետ դատավորի նկատմամբ: Այս դեպքում ՄԻԵԴ-ը Վճռաբեկ դատարանի նախագի մասին կարծիք էր հայտնել այն առումով, որ վերջինս օբյեկտիվ չի եղել, կողմնապահություն է արել, և այդ կողմը, ինչպես գիտենք, կառավարության հետ առնչություն ունեցող կողմ էր, եթե ոչ հենց կառավարությունը»:
«Կարգապահական խորհուրդը կախված է Վճռաբեկ դատարանի նախագահից, նրանց մտքով անգամ չի անցնի Վճռաբեկ դատարանի նկատմամբ վարույթ հարուցելու, կարծում եմ՝ նրանք այդքան համարձակություն չեն ունենա»,- նշեց փաստաբանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































