Մեծ ձկնորսական նավը, որը 2011-ի ցունամիի ժամանակ խոշոր ալիքն ափ էր նետել, և որը դարձել էր ողբերգության խորհրդանիշ, կմասնատվի ու որպես մետաղի ջարդոն կհանձնվի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ցունամին ավելի քան 300 տոննա կշռող նավը նետել էր Կեսենումա նավահանգստից ավելի քան 1 կմ հեռու: Երկրաշարժից ու ցունամիից հետո նավը հուշահամալիրի էր վերածվել: Ճապոնացիներն այնտեղ աղոթք են արել, ծաղիկներ դրել, լուսանկարվել:
Քաղաքի բնակիչները, սակայն, կողմ են քվեարկել նավը որպես մետաղի ջարդոն հանձնելուն:









































