Ստիպված ենք երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Մինսկի գործընթացը բարդ է ընթանում, այդ պատճառով անհրաժեշտ է ևս մեկ անգամ երկարաձգել պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ»,-ասել է Մերկելը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Եվրամիությունը պատրաստվում է կես տարով երկարաձգել ՌԴ-ի դեմ սահմանված պատժաիջոցները։ Պաշտոնական ընթացակարգը կավարտվի մինչև դեկտեմբերի 20-ը։








































