Reuters գործակալությունը ֆոտոռեպորտաժ է ներկայացրել Seatrac սարքի վերաբերյալ: Այն արևային էներգիայիով աշխատող սարք է, որը թույլ է տալիս հաշմանդամներին նստել անվաթոռի վրա, որի միջոցով նրանք կկարողանան ինքնուրույն մտնել ջուրն ու դուրս գալ: Այդ անվաթոռները կիրառվում են Աթենքից արևմուտք ընկած Ալեպոխորի քաղաքի լողափում:
Անվաթոռն ստեղծվել է հույն գիտնականների թիմի կողմից 2008 թվականին: Սարքը ֆիքսված ուղիով շարժվող մեխանիզմ է: Ներկայումս Հունաստանում 11 Seatrac սարք է գործում: Ցանցի ընդլայնման ծրագրեր կան:










































