Մեկնարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցն Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, վարչապետին ուղեկցում է նրա կինը՝ Սառա Նեթանյահուն։
Իսրայելի վաչապետը Բաքվում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը քննարկելու են տարածաշրջանային, տնտեսական, անվտանգության հարցեր։ Նեթանյահուն կհանդիպի նաև հրեական համայնքի ներկայացուցիչների հետ։
Իսրայելի վարչապետը դեկտեմբերի 14-ին մեկնելու է Ղազախստան։
«Ադրբեջանը և Ղազախստանը երկու կարևոր և մեծ երկրներ են մուսուլմանական աշխարհում։ Մեր նպատակն է ամրապնդել կապերը նրանց հետ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում»,-ասել է Նեթանյահուն Բաքու մեկնելուց առաջ։












































