Վաշինգտոնն ու Բեռլինը պատրաստվում են ընթացիկ ամսում բանակցություններ սկսել՝ փոխադարձ լրտեսումն արգելող համաձայնագրի կնքման նպատակով: Դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար Ռոլանդ Պոֆալան հայտարարել է, որ հակալրտեսական փաստաթղթի մշակման ու ստորագրման առաջարկը ստացվել է ամերիկյան կողմից: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը:
Պոֆալայի խոսքով՝ նման նախաձեռնությունը հավաստիք է առ այն, որ ԱՄՆ-ն մտադիր չէ խախտել Գերմանիայի քաղաքացիների իրավունքներն ու Գերմանիայի օրենքները, փոխանցում է Reuters գործակալությունը:
Բացի դրանից՝ Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է զանգվածային լրտեսումների առնչությամբ ամերիկյան և բրիտանական հատուկծառայությունների հասցեին մեղադրանքներից: Պոֆալան հղում է արել գրավոր երաշխիքներին, որոնք տրվել են ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կողմից, և ընդգծել, որ համացանցային լրտեսման հարցն այլևս օրակագում չէ:










































