ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիան (Կոլորադո-Սպրինգս) պատմության մեջ առաջին անգամ կին է գլխավորում: Այս մասին ասվում է ակադեմիայի պաշտոնական կայքում, փոխանցում է ITAR-TASS-ը:
Գեներալ-լեյտենանտ Միշել Ջոնսոնը դարձել է ակադեմիայի ավելի քան կեսդարյա պատմության 19-րդ ղեկավարը:
Միշել Ջոնսոնն ինքը Ռազմաօդային ուժերի ակադեմիայի շրջանավարտ է: Ակադեմիայի պատերի ներսում նա նախապատրաստություն է անցել մինչև 1981 թվականը: Ուսման ավարտից հետո նա դարձել է ակադեմիայի պատմության մեջ առաջին կինը, ում վստահվել է ավիացիոն հաղորդակցման թևի (կազմում կարող է ընդգրկվել մինչև 72 օդանավ) հրամանատարությունը: Այնուհետև նա ծառայություն է անցել Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատարության շտաբում:










































