Monday, 15 06 2026
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»

Սահմանամերձ գյուղերում դիպուկահարի գնդակի վտանգը թույլ չի տալիս մշակել հողերը

Հայաստանի սահմանապահ գյուղերում հողատարածքների մի մասն անմշակ է մնում: Տավուշի մարզի Մովսես գյուղի համայնքապետ Արարատ Ավալյանի խոսքով՝ մշակվում է գյուղի հողերի մոտ 55-60 տոկոսը:

«Մեր ամենաբերրի հողերը «Ազատամուտ» կոչվող տարածք կա գյուղում, այնտեղ են, որտեղ ընդհանրապես մոտենալ չենք կարողանում. թուրքի պոստն այնտեղ նստած է, մարդու մուտքն այնտեղ վտանգավոր է: Այդ հողերի մի մասը սեփականաշնորհվել է, մի մասն էլ, պատերազմական իրավիճակից ելնելով, այդպես էլ մնացել է: Սեփականաշնորհվածն էլ մարդիկ չեն կարողանում մշակել»,- «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Արարատ Ավալյանը:

Նրա խոսքով՝ վերջերս գյուղի վրա կրակոցներ չկան, բայց մեկ-մեկ խանգարում են արտհունձին:

«Մենք հողատարածքներ ունենք, որ ընդհանրապես մարդ չի մոտենում: Վերջին օրերին վտանգը մեծանում է, եղանակն էլ չի նպաստում: Անորոշության մեջ ենք այս պահին»,- ասաց գյուղապետը:

Նա վստահեցնում է, որ Կարմիր Խաչից խոստացել են գալ, կանգնել երկկողմանի՝ և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից, որ գյուղացիները կարողանան արտերը հնձել, բայց դեռ ոչինչ չի արվել:

«Թե Կարմիր Խաչն ինչ է մտածում, ինչ հայտարարություն է անելու՝ չգիտենք: Դիպուկահարի ցանկացած գնդակ կարող է մեր տրակտորիստին, կոմբայնավարին վնասել: Իսկ մեր կոմբայնավարները խիզախ, երիտասարդ մարդիկ են, գիտեն, որ հարևանի, համագյուղացու հացն են հնձում, գնում են այդ ռիսկին՝ կյանքը մազից կախված»,- ասաց Մովսեսի գյուղապետը:

Նա պնդում է, որ Կարմիր Խաչը պահանջել է վտանգավոր հողատարածքների չափը, իրենք ներկայացրել են. գյուղի հողատարածքների մոտ 65-70 հեկտարը վտանգավոր գոտում են գտնվում:

Նույն մարզի Չինարի գյուղում մշակում են հողերի ընդամենը 30 տոկոսը: Մնացածը ականապատված, թշնամու կրակի տակ գտնվող հողատարածքներ են, գյուղացիները չեն կարողանում մոտենալ: Այս մասին տեղեկացրեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նրա տվյալներով՝ մոտ երկու շաբաթ է՝ գյուղի վրա կրակոցներ չկան, բայց դիրքային կրակոցներ կան, դիրքերի վրա կրակած փամփուշտներն էլ ընկնում են գյուղ: Գյուղի վերջին տունը 650 մետր է հեռու հենակետից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում