Հոլանդական «Կյունստհալ» թանգարանից կտավներ գողացած Ռադա Դոգարը համաձայնել է վերադարձնել հինգ կտավ, եթե դատական գործընթացը ընթանա Նիդերլանդներում՝ հաղորդել է հոլանդական Volkskrant թերթը:
Դատական գործընթացը սկսվել էր երեքշաբթի Բուխարեստում, սակայն հետագայում հետաձգվել էր մեկ ամսով: Ավելի ուշ մեղադրյալի փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը ցանկանում է, որ դատավարությունը ընթանա Նիդերլանդներում, քանի որ այնտեղ գողության համար պատիժն ավելի մեղմ է, քան Ռումինիայում: Բացի Դոգարից՝ այդ գործով մեղադրվում է ևս հինգ մարդ, որոնցից երեքը ընդունել է մեղքը:









































