«Հայաստանում արդար ընտրություն եղել է միայն առաջին նախագահի՝ Լևոն Տեր-Պատրոսյանի ընտրության ժամանակ, առաջին անգամ հայ ազգը 94-95 տոկոսով արդար ընտրություն կատարեց և ընտրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, դրանից հետո արդար ընրություններ չեն եղել: Հայաստանում միշտ եղել է քավոր-սանիկական, թիմական, բարեկամական, փեսա-աներական հարաբերություններով ընտրություններ: Իշխանությունները դրանից հետո վերարտադվում են»: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զույցում ասաց Ոստիկանների միջազգային ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի նախագահ, ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը:
«Մարդիկ, որոնք բախտի բերմամբ, թե պատահմամբ դառնում են իշխանություն, տեսնում են իշխանության քաղցրությունը և տեսնում են, որ շատ կարճ ժամանակահատվածում հարստանում են օր օրի, և վայելում են ամենամեծ հաճույքները, դրանից հետո չեն կարողանում մոռանալ և հրաժարվել այդ գայթակղություններից: Ագահությունը մարդկանց մեջ կա, ուզում են շարունակել՝ անկախ նրանից կարողացել են կատարել իրենց ժողովրդին, պետությանը կարողացել են ծառայել, թե ոչ, միևնույն է, անպայման ուզում են իրենց մեկը երկուս դարձնել, բազմացնել և ծնկի բերել սեփական ժողովրդին… Չեն ցանկանում, որ սերնդափոխություն լինի»,- նշեց Գրիշա Սարգսյանը:
Նրա դիտարկմամբ՝ ՀՀ-ում կադրայանին քաղաքականությունը մինչև այսօր ճիշտ չի եղել. «ՀՀՇ-ն երբ որ եկավ իշխանության, այս սկզբունքով էր առաջնորդվում՝ ոչինչ, որ հիմար ա կամ էշ ա, մեր հիմարն ա, մեր էշն ա, բերենք նշանակենք վարչության պետ, փոխնախախար… մարդը կրթություն չունի, մարդը մասնագետ չի, ի՞նչ գործ ունի, ասենք, արվեստագետը՝ իրավական ոլորտում: Սխալ կադրային քաղաքականությունն է»:
Գ. Սարգսյանի խոսքով՝ կադրային սխալ քաղաքականությունը շարունակվում է. «Այսօվա կադրային քաղաքականությամբ՝ «ամենաչնչին» ղարաբաղցին գալիս է Հայասատան կամ բերում են Հայաստան, և դառնում է մոնոպոլիստ կամ գեներալ: Չի կարելի «զեմլյակ-զեմլյակ» խաղաղալ, հայրենակիցը միակն է՝ հայ, և համայն հայության հայրենիքը մեկն է:
Մանրամասները՝ տեսանյութում:










































