Thursday, 02 07 2026
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն

ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության որակը և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ՔԿ նախագահն անդրադարձել է ԵՄ պատվիրակության իրականացրած դրամաշնորհային ծրագրերով հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի նախաքննությանը։

Քննչական կոմիտեում հարուցվել է 2 քրեական գործ՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից հափշտակություն կատարելու վերաբերյալ, որոնցից մեկով բավարար ապացույցներ են ձեռք բերվել 134.620 եվրոյին համարժեք դրամի հափշտակության վերաբերյալ, պարզվել է հափշտակության մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ընդունել է առաջադրված մեղադրանքը և ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասը։

Երկրորդ քրեական գործով բացահայտվել են հափշտակությունների մի շարք դրվագներ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ, ընդ որում՝ նրանցից երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ՝ տվյալ քրեական գործով հափշտակությունների իրական ծավալը, դրանց մասնակցություն ունեցած բոլոր անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ ՀՀ ՔԿ նախագահ Ա.Հովսեփյանը կարևորել է հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերումը՝ քրեական գործի բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունն ապահովելու համար։

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասության շրջանակներում աջակցել քննությանը և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ աշխատանքային կարգով շարունակել քննարկումները։

Կողմերը քննարկել են նաև համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հարցեր՝ նախանշելով կոնկրետ ուղղություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում