«Համաձայն չեմ՝ ի՞նչ է նշանակում բանակի հաշվին հարստացած գեներալ: Ո՞վ է դա ասում՝ թող հիմնավորեն, ապացուցեն, դրա համար կան իրավական օղակներ, թող աշխատեն, ապացուցեն»,-ԱԺ-ում այսօր «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումներից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «1000 դրամի օրինագծին», ասաց ՊՆ ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը:
Լրագրողների պնդմանը, թե օրինակ Հայկազ Բաղմանյանի և Յուրի Խաչատուրովի անուններն են շրջանառվում, Կամո Քոչունցը նշեց. «Դրանք ընդհանուր խոսակցություններ են, որոնք պետք է հիմնավորել, թող ապացուցեն իրավական կառույցները, եթե այդպես է, պատասխանատվության ենթարկեն»:
Քոչունցն ասաց. «Ես կարող եմ ձեզ տանել իմ տուն, ցույց տամ՝ ո՞նց եմ ապրում, իմ երեխաներն ինչպես են ապրում, ինչպե՞ս են սովորում… իսկ ինչ վերաբերում է Ձեր ասածին, թող ապացուցեն…»:
Հարցին՝ հնարավո՞ր է զինվորական ծառայությամբ վարել շքեղ կյանք, գնել «Պորշ Կայեն» մակնիշի մեքենա, ՊՆ գեներալն այսպես պատասխանեց. «Հիմա «Պորշ» ու ավելի բարձր կարգի մեքենաներ են ձեռք բերում Ազգային ժ… չգիտեմ՝ չէի ասի՝ ով է ձեռք բերում… Չի կարելի շատ վատը տեսնել…»:
Մանրամասները՝ տեսանյութում:






































