Հոլիվուդյան դերասաններ Նատալի Պորտմանը և Քեյսի Աֆլեքը արժանացել են գլխավոր մրցանակների Critics’ Choice մրցանակաբաշխությունում, հաղորդում է The Hoollywood Reporter-ը։
Պորտմանը մրցանակի է արժանացել «Ջեկի» ֆիլմում գլխավոր դերակատարման համար՝ ճանաչվելով լավագույն դերասանուհի։ Մրցանակին առաջադրված էին նաև Էմի Ադամսը («Ժամանում»), Իզաբելը Յուպերը («Նա»), Էմմա Սթունը («Լա-լա-լենդ»), Անետ Բենինգը («20-րդ դարի կանայք»), Ռուտ Նեգգան («Սիրել»)։
Լավագույն դերասան է ճանաչվել Քեյսի Աֆլեքը «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմում դերակատարման համար։











































