Լիբիայի ներքին գործերի նախարար Մուհամմեդ Ալ-Շեյխը հայտարարել է, որ Քադաֆիին գահըկնեց անելուց հետո բանտերից փախուստի դիմած բանտարկյալներից 14 հազարը դեռ ազատության մեջ են, հաղորդում է Al Arabiya-ն:
Նախարարի խոսքերով՝ նախկին բանտարկյալների թվում կան հանցագործներ, որոնց սպառնում է ցմահ բանտարկություն կամ մահապատիժ:
Ալ-Շեյխը խնդիրն անվանել է «երկրում ամենակարևորներից մեկը» ու կոչ է արել ՆԳՆ ու արդարադատության նախարարության պաշտոնյաներին «միասին աշխատել, որպեսզի հանցագործներին վերադարձնեն բանտեր, որտեղ նրանք կշարունակեն կրել իրենց պատիժը»:










































