Տոկիոյում անցկացվել է նոր Օլիմպիական մարզադաշտի հիմնարկեքի արարողությունը։ Այնտեղ են անցկացվելու 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը՝ հայտնում է BBC-ն։
Արարողությանը ներկա են գտնվել վարչապետ Սինձո Աբեն, մայրաքաղաքային պրեֆեկտուրայի նահանգապետ Յուրիկո Կոիկեն, Օլիմպիադայի անցկացման պատասխանատու նախարար Թամաե Մարուկավան, ինչպես նաև կառույցի ճարտարապետ Կենգո Կուման։
Նոր մարզադաշտը կկառուցվի քանդված հնի տեղում, որը կիրառվել էր 1964 թվականի Օլիմպիադայի ժամանակ։
Նոր մարզադաշտի շինարարությունը կարժենա 1.5 մլրդ դոլար։ ХХII ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։







































