Պեկինի համալսարանից էքսցենտրիկ պրոֆեսոր Չժան Լին 6 տարի է վատնել բազմահարկ բնակելի շինության տանիքին անօրինական եղանակով իր երազանքի առանձնատունը կառուցելու համար, տեղեկացնում է lifenews.ru-ն:
Ներկայում բնակելի տան տանիքին բարձրանում է մասնավոր շինություն՝ կառուցված բնական քարով: Ինքնատիպ պենտհաուսն անգամ ունի այգի:
Տղամարդու հարևանների պնդմամբ՝ դրա հետևանքով իրենց բնակարանների պատերին հայտնվել են ճաքեր, անգամ խողովակներն են հաճախ պայթում:
Պեկինի ադմինիստրացիայի ներկայացուցչի խոսքով՝ եթե Չժանը չկարողանա ապացուցել, որ այն չի վնասում շենքը, ապա իշխանությունները կքանդեն քարե առանձնատունը:











































