Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արևելյան և հարավարևելյան հատվածներում գտնվող Թունջելի (նախկին Դերսիմ) ու Շեմդինլի շրջաններում բախումներ են գրանցվել թուրքական բանակի և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների միջև:
Բախումների արդյունքում զոհվել է 4 և վիրավորվել 5 թուրք զինծառայող: Թուրք զինծառայողներից 2-ը սպանվել են մայիսի 16-ին՝ Շեմդինլիում, իսկ մյուս երկուսը` մայիսի 19-ին` Թունջելիում:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Իրաքին սահմանամերձ Շըրնաք նահանգում ջախջախվել էր Հյուսիսային Իրաքից Թուրքիա ներթափանցել փորձող PKK-ի ջոկատը, ինչի արդյունքում զոհվել էր 12 քուրդ զինյալ:











































