Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրները որոշել են նավթի արդյունահանման ծավալը նվազեցնել 2017 թվականի հունվարի 1-ից։
Այդ մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Նամդար Բիժան Զանգանեհը։ Նրա խոսքերով՝ բանակցությունների մասնակիցները համաձայնվել են նավթարդյունահանման օրական ծավալը նվազեցնել 600.000 բարելով։
ՕՊԵԿ-ի անդամ հանդիսացող և չհանդիսացող երկրների ներկայացուցիչների հանդիպումն անցկացվել է Վիեննայում և տևել է 6 ժամ։ Ավելի վաղ Նիգերիայի նավթարդյունաբերության նախարարությունը հայտնել էր, որ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրները որոշել են օրական նավթարդյունահանման ծավալը կրճատել 612.000 բարելով։











































