Ուկրաինայի կառավարությունը հրապարակել է երկրի և Եվրամիության միջև ասոցացման մասին համաձայնագրի նախագիծը, որը, ինչպես Կիևում են ակնկալում, կստորագրվի նոյեմբերին: Այս մասին հայտնում է կառավարության մամլո ծառայությունը, փոխանցում է ITAR-TASS-ը:
«Ուկրաինայում ավարտվում են ներպետական գործընթացները՝ կապված ստորագրման համար համաձայնագրի նախապատրաստման հետ»,- նշել են կառավարությունում՝ ընդգծելով, որ արդարադատության նախարարության եզրակացությամբ՝ ասոցացման մասին համաձայնագրի նախագիծը համապատասխաում է երկրի սահմանադրությանը, գործող օրենսդրությանը և պայմանագրային պարտավորությունների իրականացման պրակտիկային:
Այն մասին, որ Ուկրաինան սեպտեմբեր-հոկտեմբերին կավարտի ԵՄ հետ ասոցացման վերաբերյալ համաձայնագրի կնքման օրեսդրական բազայի ստեղծումը, հայտարարել էին կառավարության ղեկավար Նիկոլայ Ազարովն ու խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակը:
«Խորհրդարանական արձակուրդների ժամանակ նախարարների կաբինետը կպատրաստի մի շարք օրենսդրական ակտեր՝ ուղղված տնտեսությունում և սոցիալական ոլորտում կառուցվածքային փոփոխություններին, Ուկրաինայի եվրոպական ինտեգրմանը»,- ավելի վաղ ասել էր Ազարովը:
Խորհրդարանի նոր նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 8-ին:








































