Այսօր Հայաստանում գործող օլիգարխներն ավելի մեծ գումարներ են վճարում իշխանությունների «սև դրամարկղ», քան պետական բյուջե: Ընդ որում, տարիներ շարունակ գոյություն ունեցած «սև դրամարկղը» գնալով նորանոր ձևեր է ստանում, նույնիսկ մասամբ «օրինականացվել Է»:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում, որ խոսքը տվյալ դեպքում իշխանություններին կից զանազան բարեգործական հիմնադրամների մասին է, որոնց միջոցները գոյանում են նույն օլիգարխների կատարած «նվիրատվություններից»:
Ինչպես պնդում են «ժողովուրդ»-ի աղբյուրները, այդ նվիրատվությունները միշտ չէ, որ կրում են կամավոր բնույթ, այլ իշխանության ներսում հստակ քվոտավորված է, թե որ օլիգարխը որ հիմնադրամին որքան գումար պետք է վճարի: Ընդ որում, այդ քվոտաները «վավերացվում են» անձամբ Սերժ Սարգսյանի կողմից:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:









































