Ավարտվում են ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի վերջին ամիսները, նա գործերը փոխանցում է նոր գործչի, սակայն դրա հետ մեկտեղ չի մոռանում հաճելի մանրուքների մասին, որոնք հիշվում են մեծ քայլերից ոչ պակաս։ Այսպիսով՝ Սպիտակ տունը թողարկել է նախագահական ընտանիքի պաշտոնական սուրբծննդյան բացիկը ընկերների, կողմնակիցների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Այս մասին հայտնում է Huffington Post-ը։
Բացիկից հասցեատերերին ժպտում են Բարաք և Միշել Օբամաները, 18-ամյա Մալիան և 15-ամյա Սաշան։ Այդ լուսանկարն արվել է մարտին՝ Կանադայի վարչապետի պատվին ընթրիքի ժամանակ։
Բացիկում տպագրված տեքստում նախագահն ու նրա ընտանիքը երախտագիտություն են հայտնել Սպիտակ տանն անցկացրած երջանիկ տարիների, ձեռքբերված ընկերների համար և ուրախ տոներ, հիանալի նոր տարի մաղթել բոլորին։ Տեքստի վերջում ետեղված են նրանց ստորագրությունները, այդ թվում Սաննի և Բո շների։










































