Wednesday, 01 07 2026
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ

Եվրասիական շուստրիություն. Հայաստանին ցույց են տալիս իր իսկական տեղը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում լսումներ էին կազմակերպվել «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» խորագրով։ Հնչեղ է։ Ոչ միայն այն առումով, որ տեղեկություն է պարունակում Հայաստանի՝ արտաքին քաղաքականություն ունենալու մասին, այլ, որ, պարզվում է, այն նաև բաղադրիչներ ունի։

Այդ թվում՝ տնտեսական։ Քննարկման ժամանակ հնչել են բազմաթիվ ելույթներ՝ այն մասին, թե ինչպես պետք է գործեն դեսպանները, ինչ անունով ատաշեներ պետք է ավելացվեն դեսպանատներում, ինչպես նրանք պետք է շուկաներ փնտրեն ու կարևորը՝ գտնեն։ Իրականում Ազգային ժողովում և քաղաքականության հետ կապ ունեցող բոլոր հարթակներում պետք է ամեն օր ու ամեն ժամ քննարկում կազմակերպվի ոչ թե արտաքին քաղաքականության առանձին բաղադրիչների, այլ հենց արտաքին քաղաքականության լինելիության մասին։

Որոովհետև գոյություն չունեցող մատերիաներն առանձին բաղադրիչներ չեն ունենում։ Հայաստանի արտաքին քաղաքականության լինելիությունն իրականում հավասարեցվել է Հայաստանի՝ որպես պետական կազմավորման լինելիության։ Չկա արտաքին քաղաքականություն, չկա պետություն ու պետականություն։

Իսկ Հայաստանն ունի ոչ թե արտաքին քաղաքականություն, այլ Ռուսաստանի շահից ածանցված ու դրա հանգույն գործող գրասենյակ, որի խնդիրը ոչ թե Հայաստանի՝ որպես պետական կազմավորման շահի ձևակերպումն ու հետապնդումն է, այլ դրա ծառայեցումը Ռուսաստանին։ Բոլոր հնարավոր միջոցներով։ Իսկ քանի որ դա այդպես է, ու քանի որ Հայաստանն արդեն հանձնվել է ԵՏՄ կոչվող հետադիմությանը, ապա դրանից բխող որևէ քննարկում այլևս ոչ միայն անիմաստ է, այլ ինքնանվաստացնող։

Բայց Հայաստանի իշխանությանը թվում է, որ կարելի է շուստրիության կանխավարկածով՝ ԵՏՄ մտնելով, փորձել շուկաներ պոկել մնացյալ աշխարհից։ Ինչպես դեռևս պոկվում են դրամաշնորհներն ու պետական վարկերը։ Պոկել ու շարունակել վայելել իշխանությունը ԵՏՄ-ում լինելու համար։ Ու մինչև Հայաստանի իշխանությունը շարունակում է այդ շուստրիությունը, վարչապետն էլ հայտարարում է, թե փաստ չէ, որ ԵՏՄ-ին չանդամակցելով՝ Հայաստանի վնասներն ավելի մեծ չէին լինի, մեր հարևաններից Վրաստանը ու չհարևաններից Ուկրաինան ստանում են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելու հնարավորություն։

Այն հնարավորությունը, որը Հայաստանը կորցրեց՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին՝ առանց վիզայի մուտք գործելով այնտեղ, որտեղ մտնելուց հետո՝ այլ տեղերում, լավագույն դեպքում, քաղաքավարի ժպտում են՝ ցույց տալով համապատասխան տեղը։ ԵՏՄ մտնելով՝ Հայաստանը ոչ միայն տնտեսական, այլև մնացած բոլոր բաղադրիչներն ածանցել է Ռուսաստանից։

Այնպես որ, բարձրագոչ անվանումներով  լսումների փոխարեն՝ Հայաստանի արտաքին տնտեսական կապերի մասին որևէ հարց քննարկելու համար Հայաստանի խորհրդարանը, լավագույն դեպքում, պետք է հրավիրի ռուս որևէ չինովնիկի և կազմակերպի ոչ թե լսումներ՝ քննարկման իմաստով, այլ լսում՝ այդ բառի ամենաուղիղ իմաստով»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

photo-3

photo-2

photo-1

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում