Բրիտանացի դիզայներ Ջիմ Շեյքը գտել է միջոցը, թե ինչպես տաք կաթով կերակրել երեխային՝ առանց ավելորդ ջանքերի: Նա ստեղծել է միայն այն կաթը տաքացնող սարքավորում, որը երեխան խմում է այդ պահին:
Դրա համար այն շշի մեջ, որից երեխան կաթ է խմում, դիզայները տաքացուցիչ մարտկոց է տեղադրել, որով անցնելիս կաթը տաքանում է մինչև 32 աստիճան: Շշում մնացած կաթը չի տաքանում և կարող է սառնարանում մնալ մինչև հաջորդ կերակրելը: Այս խելացի շիշն արժե 23.5 ֆունտ սթեռլինգ, հաղորդում է Kedem-ը:







































