Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույր Քլոեն նկարահանվել է GQ պարբերականի գերմանական տարբերակի շապիկի համար՝ մասնակցելով բաց ֆոտոշարքի։
Ավելի ուշ նա լուսանկարները հրապարակել է Instagram-ի իր էջում։ Նկարահանման ոճաբանի դերում հանդես է եկել Մոնիկա Ռոուզիսը, իսկ լուսանկարչի դերում՝ Ջոյս Սիբոնելին։
Քլոեի էջին հետևում է ավելի քան 59 միլիոն մարդ։ GQ պարբերականի ամերիկյան տարբերակի համար հունիսին նկարահանվել է նաև Քիմ Քարդաշյանը։

















































