Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

«Իշխանության վրա եթե դրսից ճնշում լինի, միգուցե և «Սասնա ծռերի» գործերում մեղմացում նկատվի»

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի եղբայր Թաթուլ Մանուկյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով ռազմամթերք՝ փամփուշտներ ձեռք բերելը, պահելը կամ փոխադրելը), դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման:

Նրա փաստաբան Գիվի Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բողոքարկելը ձևական կլինի այն առումով, որ հունվարի մեկին Թաթուլ Մանուկյանն ազատության մեջ է լինելու: Բացի այդ, փաստաբանը նշեց, որ Թաթուլ Մանուկյանը մեղավոր էր. «Ինքը ապօրինություն է կատարել, կոպիտ ասած՝ պատրոն է պահել և ասում է, որ մեղավոր է, քանի որ գտել են ռազմամթերք»:

Իհարկե, Թաթուլ Մանուկյանի նկատմամբ բավականին մեղմ մոտեցում կլիներ, եթե ըստ փաստաբանի՝ նրանք երեք ամսով ազատազրկեին, սակայն այս դեպքում էլ խստությունն այնքան չէր, որ նա ցանկություն ունենար բողոքարկելու՝ հաշվի առնելով, որ հունվարի մեկին լրանում է ժամկետը:

Պավել Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մեկ ամիս է մնացել, որպեսզի ամուսնու եղբայրն ազատության մեջ լինի, և ճիշտ էր չբողոքարկելը: Բացի այդ, Թաթուլ Մանուկյանը, նրա պնդմամբ, որևէ առնչություն չի ունեցել «Սասնա ծռեր» խմբի հետ. «Ընդամենը մի քանի պատրոն էր տանը, նախկինում երբեք դատվածություն չի ունեցել: Հավանաբար, այս ամենը հաշվի առնելով՝ դատարանը նման վճիռ է կայացրել»: Տիկին Մարինեն նաև նշեց, որ Թաթուլ Մանուկյանը կիսում է Պավել Մանուկյանի գաղափարները:

Նրա խոսքով՝ չունենք դատական համակարգ. և՛ Արամ, և՛ Պավել Մանուկյանների գործերով բազմիցս դրանում համոզվել է: «Դատական համակարգ չունենք, բոլորը՝ թե՛ քննչականը, թե՛ դատականը, ենթարկվում են իշխանություններին, և իշխանությունը ինչ հրամայում է՝ դա էլ կատարում են»,- ասաց նա: Դատական համակարգից ակնկալիքներ չունի. «Անորոշ իրավիճակ է, Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ հնարավոր է փոփոխվի: Իշխանության վրա եթե դրսից ճնշում լինի, միգուցե և մեղմացում նկատվի գործերում, որովհետև նորից հասկանալի է, որ դատական գործերի այսքան խստացման պատճառը դրսի ճնշումներն են: Դա այնքան պարզ է երևում»,- հավելեց նա:

Նա նշեց, որ բարեկամներն ու ընկերներն այս օրերին շատ են օգնում իրենց, անտերության չեն մատնել. «Քաղաքում անծանոթ մարդիկ մոտենում ասում են՝ տղաները հերոսներ են, որևէ մեկը նրանց ահաբեկիչ չի անվանում, ընդհակառակը՝ ժողովուրդը մեր իշխանությանն է ահաբեկիչ անվանում, մեր տղաներին հերոսացնում են»:

Արդյոք ակնկալո՞ւմ են, որ իշխանափոխությունից հետո «Սասնա ծռեր» խմբի տղաները ազատության մեջ կլինեն, Մարինե Մանուկյանը արձագանքեց. «Իհարկե, բայց կարևոր է, որ իշխանափոխության արդյունքում նորմալ մարդիկ գան իշխանության, ոչ թե էլի նույն վերարտադրությունը լինի: Ինձ այս՝ համեմատաբար անդորր վիճակը կասկածանքի տեղիք է տալիս, գուցե ուրիշ բաներ են սպասվում հենց իշխանության մեջ՝ չեմ կարող ասել»:

Նրա խոսքով՝ փաստաբանների միջոցով են կապ հաստատում տղաների հետ. «Ասում են՝ լավ ենք, չեն դժգոհում, դուխները տեղն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում