Saturday, 27 06 2026
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել

Ադրբեջանը կրկին խախտում է ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան կոնվենցիան. ՀՀ ՊՆ (տեսանյութ)

Ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտեց «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան կոնվենցիայի դրույթները: Այս կերպ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ ադրբեջանական մամուլում տարածված տեսանյութին, որտեղ օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը պատմում է, թե ինչպես է հրամանատարն իրեն հրամայել ջուր բերել, ապա, լսելով, որ չի ցանկանում դա անել, քանի որ հոգնած է, սկսել է հարվածել աչքին, որի հետևանքով ինքը կամավոր հատել է սահմանը:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ՀՀ ԶՈւ-ն վարկաբեկելու իրենց որդեգրած ուղին, և այս քայլը ևս պետք է դիտարկվի հենց այդ կոնտեքստում: Ըստ ՊՆ խոսնակի` սա արդեն ութերորդ դեպքն է, երբ Ադրբեջանը նման կերպ է վարվում այն զինծառայողների հետ, որոնք հայտնվում են Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում:

«Հասցնում են այն աստիճանի,որ գերին ընտրի երրորդ երկիր գնալու տարբերակը և միշտ՝ նույն մեթոդներով»,- նկատեց նա: Անկախ ամեն ինչից, վերջինիս հավաստիացմամբ, հայկական կողմը վերահաստատում է ՀՀ քաղաքացուն առանց քրեական հետապնդման ետ ընդունելու իր պատրաստակամությունը:

Հարցին, թե ծառայողական քննություն չի՞ իրականացվելու արդյոք այն հրամանատարի հանդեպ, որի մասին տեսանյութում խոսում է Հակոբ Ինջիղուլյանը, նա պատասխանեց, որ ոչինչ բացառված չէ: Բայց, նրա համոզմամբ, սա այն դեպքը չէ, որ հրամանատարը զինծառայողին ծեծի է ենթարկել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում