Reuters պարբերականը ցուցադրել է՝ ինչպիսին է եղել Սիրիայի Հալեպ քաղաքը նախքան պատերազմը։ Քաղաքը պատմական և առևտրային կենտրոն է եղել, որը զբոսաշրջիկներին միշտ գրավել է իր հնագույն մշակույթով: 2011թ․ Սիրիայում բռկված պատերազմը Հալեպ հասավ 2012թ․ ամռանը, երբ գրոհայինների վերահսկողության տակ անցավ քաղաքի արևելյան հատվածը։
Այսօր Հալեպ քաղաքի պատմական հին հատվածում շինությունների մեծ մասը մարտերի հետևանքով հողին է հավասարվել, վնասվել են մշակութային հնագույն կոթողներ։ Մեծ վնաս են կրել նաև ժամանակաից շինությունները, այդ թվում երբեմնի ծաղկուն առևտրի կենտրոնները, հյուրանոցները։
Հալեպը մարդկանց հիշողությունների մեջ կմնա լուսանկարների միջոցով։









































