Monday, 06 07 2026
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Իսկ եթե չստորագրեն, ո՞վ է թուլացնելու իշխանություններին

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հարցազրույց տալով եվրոպական կայքերից մեկին` հայտարարել է, որ անվտանգության առումով Հայաստանի ընտրությունը Ռուսաստանն է, իսկ տնտեսական առումով՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրն ու Ազատ առևտրի գոտին: Հայաստանն այս կապակցությամբ ավարտել է բանակցությունները Եվրամիության հետ և նոյեմբերին նախատեսվում է համաձայնագրի ստորագրումը Հայաստանի ու Եվրամիության միջև:

Այս գործընթացը բավականին սրվել է քննարկումների մակարդակում, և Ռուսաստանից ուղղակի արդեն բաց տեքստով սպառնալիքներ են գալիս Հայաստանի հասցեին, որոնց տեղափոխման առաքելության մի մասը հենց հայաստանցի որոշ շրջանակներ են վերցրել իրենց վրա: Հայաստանի իշխանությունները փորձում են հնարավորինս հարթել սուր անկյուններն ու Ռուսաստանին հանգստացնել, որ խոսք չկա անհավատարմության կամ դավաճանության մասին, այլ Հայաստանն ընդամենը քայլում է իր շահերով: Այս իրողությունը երկու շերտ ունի: Հայաստանի շահեր և իշխանությունների շահեր: Թե ինչ շահեր են այստեղ հետապնդում իշխանությունները, երևի թե չարժե քննարկել: Ի վերջո, պարզ է, որ իշխանությունները պետք է հետապնդեն երկու հիմնական շահ՝ ապահովագրել իրենց ֆինանսական և իշխանական դիրքերը:

Քննարկենք Հայաստանի շահերը: Եթե իշխանություններն ապահովագրում են իրենց ֆինանսական և իշխանական դիրքերը, սա, իհարկե, չի բխում Հայաստանի շահերից, որովհետև սա նշանակում է իշխող համակարգի դիրքերի ամրապնդում, որը բնականաբար նշանակում է Հայաստանում համատարած հետընթացի մթնոլորտի բյուրեղացում` միգուցե փաթեթավորման փոփոխությամբ: Այսինքն` այստեղ ինքնաբերաբար ստացվում է, որ Հայաստանի Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը չի բխում Հայաստանի շահերից, քանի որ նման գործընթացով իշխանությունները փորձում են իրենց դիրքերն ամրացնել կամ մեծացնել իրենց դիրքերի անվտանգությունը: Սակայն սա խնդրի պարզունակ դիտարկումն է, քանի որ իրականում Հայաստանի շահեր ասվածը չպետք է պատկերացնել զուտ այս իշխանության հանդեպ հարաբերակցությամբ, չպետք է նեղացնել այդ շահերը զուտ իշխող համակարգի գոյությամբ:

Հայաստանի շահերն իրականում պետք է դիտարկել շատ ավելի լայն, առավել ևս, որ Եվրամիության հետ հարաբերությունը չխորացնելը և Ասոցացման համաձայնագիր չստորագրելը ամենևին չի նշանակելու իշխանությունների թուլացում: Իսկ եթե նշանակելու է, ապա այստեղ հարկ է բացատրել, թե ինչպես են իշխանությունները թուլանալու, եթե չստորագրեն Ասոցացման համաձայնագիրը: Ո՞վ է թուլացնելու նրանց: Ի՞նչի համար: Եվ եթե նրանց որևէ մեկը թուլացնելու է, ապա ի՞նչ է լինելու այդ ընթացքում Հայաստանի հետ, այսինքն` արդյո՞ք չեն թուլացնելու Հայաստանի վիճակի վատթարացման միջոցով: Այս հարցերը որևէ պատասխան չունեն, ինչպես պատասխան չունի նաև այն հարցը, թե Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու դեպքում ինչքանո՞վ է ուժեղ լինելու Հայաստանի հասարակությունն իշխանությունների հանդեպ: Սա գլխավոր խնդիրն է, որովհետև Հայաստանում իշխանության ձևավորման դիլեման պետք է հանգուցալուծի բացառապես Հայաստանի հասարակությունը՝ ոչ Եվրոպան, ոչ Ամերիկան և ոչ էլ Մոսկվան: Դժբախտաբար, այսօր այդպես չէ, բայց արդյո՞ք այդպես է լինելու Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու դեպքում: Սրան առնվազն պատասխան չկա, եթե չասենք, որ պատասխանը բացասական է` այն պարզ պատճառով, որ Հայաստանի հասարակության և իշխանությունների ուժային հարաբերակցությունը որևէ կապ չունի Հայաստանի ու Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի ճակատագրի հետ: Ավելին` միգուցե հակառակը:

Այսինքն` Ասոցացման համաձայնագիրը կարող է պարունակել նախադրյալներ, որոնք հասարակության հնարավորությունները իշխանություններին վերահսկելու առումով, ավելի կմեծացնեն: Այսինքն` եթե Եվրամիության հետ հարաբերության գործընթացը հնարավորություններ է պարունակում իշխանությունների համար, ապա առնվազն հնարավորություններ է պարունակում նաև հասարակության համար: Եվ այս տեսանկյունից էականն այն է, թե նրանցից ով ավելի հմուտ կերպով կօգտագործի այդ հնարավորությունները: Չէ՞ որ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի իշխանությունների համար սահմանում է մի շարք պարտավորություններ` և տնտեսական, և քաղաքական, և իրավական առումով, որոնք կատարելու դեպքում իշխանությունները դառնում են առավել վերահսկելի:

Վերջիվերջո, այսօր հասարակությունն ինքն էլ տեսնում է, որ Հայաստանում թեկուզ կոսմետիկ փոփոխություններ են տեղի ունենում, սակայն դրանք տեղի են ունենում հենց Հայաստանի միջազգային ինտեգրացիայի արդյունքում, որովհետև եթե այդ ինտեգրացիոն պարտավորությունների թեկուզ ձևական կատարումը չլիներ, ապա Հայաստանում չէին լինի նաև այն փոփոխությունները, որոնք քիչ թե շատ ավելի վերահսկելի են դարձնում իշխանական համակարգը: Այլապես, Հայաստանում որոշակի փոփոխությունները իշխանությունների բարի կամքով չեն պայմանավորված, այլ ուղղակի միջազգային հանրության հետ կոմպրոմիսի գոնե նվազագույն մի աստիճանի անխուսափելիությամբ:

Իհարկե, շարունակում է մնալ հարցը, թե ինչպես կարող ենք եզրակացություններ կամ կարծիքներ հայտնել մի գործընթացի մասին, որի բովանդակությունը բանակցային գաղտնիք էր ու առ այսօր բաց չէ: Իհարկե, այդ հարցադրումը տեղին է ու հիմնավոր: Սակայն, ընդհանուր առմամբ, հայտնի է, որ Ասոցացման համաձայնագիրը տնտեսական ինտեգրացիայի բարենպաստ պայմաններ է ապահովում Հայաստանի համար, եթե վերջինս ապահովի եվրոպական չափանիշները: Իսկ դա չի կարող վատ լինել: Եվ բացի այս, իհարկե բանակցված փաստաթղթի բովանդակությունը պետք է լիովին հրապարակվի, և հասարակությունը մանրադիտակով դիտարկի բոլոր կետերը, սակայն չմոռանանք, որ խոսքն ընդամենը նախաստորագրման մասին է, որը ոչ մի իրավա-քաղաքական անդառնալիություն իրենից չի ներկայացնում, և հասարակությունը կարող է հետագա ժամանակահատվածում իր կամքը պարտադրել իշխանություններին, եթե գործընթացում ի հայտ գան խաբեության ու պետական անվտանգությանը սպառնացող տարրեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում