ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերացրել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարող ԱՄՆ-ի դաշնակիցներին զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա մատակարարելու սահմանափակումները։
Սպիտակ տան հայտարարությունում ասվում է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությանն աջակցողների օպերացիաներն ունեն կարևոր նշանակություն ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար։
Օբաման նաև չեղարկել է դեպի Սիրիա ֆինանսավորում ուղղելու արգելքը։ Սիրիան գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո որպես ահաբեկչությանն աջակցող երկիր։
Չեղարկված սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն այն բանից հետո, երբ պետքարտուղար Ջոն Քերին և պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը մանրամասն տեղեկություն տրամադրեն Կոնգրեսին և ստանան նրա հավանությունը։






































