Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունական դատարանը հրաժարվել է բավարարարել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած ևս երկու զինվորականի արտահանձնելու մասին Թուրքիայի իշխանությունների պահանջը։
Աթենքի Վերաքննիչ դատարանն այսօր անցկացրել է տվյալ գործով երրորդ լսումը, որի ժամանակ քննարկվել է վերջին երկու խռովարար զինվորականի արտահանձնման հարցը։
Ավելի վաղ Աթենքի Վերաքննիչ դատարանում անցկացվել են երկու լսումներ։ Դրանց արդյունքներով որոշվել է 8 զինվորականից 3-ին արտահանձնել, իսկ մյուս 3-ին՝ ոչ։ Այժմ էլ որոշվել է չարտահանձնել մնացյալ երկու զինվորականներին։
8 թուրք զինծառայողների ուղղաթիռը հուլիսի 16-ի առավոտյան վայրէջք էր կատարել Դեդեաղաչի օդանավակայանում, որին ուղեկցել էին Հունաստանի ռազմաօդային ուժերի F-16 կործանիրները։ Վայրէջքից հետո թուրք զինվորականները քաղաքական ապաստան էին խնդրել։










































