Tuesday, 30 04 2024
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը

Ինչով է փոխվել Սերժ Սարգսյանի հայացքը

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 8-ին այցելել է Հայաստանի հարավարևելյան սահմանագոտի, հետո Արցախ, եղել է նորակառույց զինավանում, ծանոթացել պայմաններին: Նախագահական նստավայրից տարածված լուսանկարները պատմում են այդ այցի մասին:

Սերժ Սարգսյանը պարբերաբար ունենում է այդպիսի այցելություններ, այդ թվում՝ դրանք կատարում էր ապրիլյան պատերազմից առաջ: Տարածվում էին լուսանկարներ, տեսանյութեր և հաղորդագրություններ ու ռեպորտաժներ, թե ինչպես է Սերժ Սարգսյանը հպարտորեն ծանոթանում պայմաններին, գոհ մնում, ժպտում, խրախուսում, իսկ նրան էլ ուղեկցում է ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների շքախումբը:

Ապրիլին բռնկված քառօրյա պատերազմում բացահայտվեց, որ այդ պատկերների տակ իրականում թաքնված է եղել կոռուպցիան, թաքնված են եղել չարաշահումները, որոնք հանգեցրել են Հայաստանի առաջնագծում կանգնած զինվորների և սպաների նյութատեխնիկական ապահովվածության լրջագույն բացթողումների և դեֆիցիտի, ինչը ճակատագրական դեր կարող էր խաղալ քառօրյա պատերազմի օրերին, եթե զինվորներն ու սպաները, եթե նրանց թիկունքին անմիջապես կանգնած հասարակությունը իրենց մարդկային ջանքերով և, ցավոք սրտի, նաև մի քանի տասնյակ կյանքով չփրկեին Հայաստանն ու Արցախը ծանր ռազմական կորստից:

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այցերը իրականում ոչ թե խնդիրներն են օգնում վեր հանել, այլ երևի թե ավելի շուտ ընդամենը ծառայում են այդ ամենի ծածկադմփոցին, իրական կառավարումը փոխարինում են ընդամենը տեղեկատվա-քարոզչական կառավարմամբ: Եվ այդ համատեքստում, երբ Սերժ Սարգսյանն այսօր էլ այցելում է զորամասեր, ծանոթանում պայմաններին և վիճակին, հարց է առաջանում, թե ինչով են տարբերվում այդ այցերը մինչապրիլյան այցերից, որոնց անարդյունավետությունը, դժբախտաբար, բացահայտվեց ապրիլյան քառօրյայի ընթացքում: Եվ այդ անարդյունավետությունը խոստովանեց նաև Սերժ Սարգսյանը՝ նաև իր մի շարք կադրային որոշումներով, որ կատարեց ՊՆ համակարգում՝ հեռացնելով առանցքային պաշտոնյաների, թեև որևէ մեկին այդպես էլ չենթարկելով քրեական պատասխանատվության:

Ինչ է փոխվել հիմա, և ինչ աչքով է իրավիճակին ծանոթանում Սերժ Սարգսյանը այսօր, երբ ապրիլյան պատերազմով բացահայտվեց մինչ այդ նմանօրինակ այցերի քարոզչական և ըստ էության ձևական բնույթը: Ինչ երաշխիքներ կան, որ այսօր կատարվող այցերը առավել արդյունավետ են, և նպատակն ընդամենը քարոզչությունը չէ, որի գեղեցիկ պատկերների ներքո իրականում քողարկվում է այն իրականությունը, որը խաղաղության ժամանակաշրջանում ի հայտ է գալիս գեներալների զգալի մասի շքեղ կենսապայմանների տեսքով, իսկ պատերազմի ընթացքում ի հայտ է գալիս առկա խնդիրների և բացերի տեսքով:

Ապրիլյան պատերազմից հետո անշուշտ կատարվել են կարևոր հետևություններ և մեծ ծավալի աշխատանք. դա հաստատում են նաև, այսպես ասած, անկախ աղբյուրները: Սակայն միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ վտանգները երբեք չեն կրկնվելու նույն ծավալով և ձևով, ու այդ իմաստով Հայաստանի առաջ խնդիրը ոչ միայն ապրիլյան բացերը լրացնելն է, այլ նաև ռիսկերի հնարավոր գեներացիան կանխատեսելը կամ, այսպես ասած, վաղվա պատերազմին պատրաստվելը:

Այդ իմաստով նշանակումից հետո այդ խնդիրը ձևակերպվել է պաշտպանության նոր նախարարի շուրթերից, սակայն Հայաստանի իշխանության ներկայացուցիչների շուրթերից մինչև ապրիլն էլ կարծես թե դուրս չի եկել որևէ մտավախություն, որ մենք կարող ենք բավարար չափով պատրաստ չլինել պատերազմի: Մինչև ապրիլ էլ հնչել են միայն հավաստիացումներ և հեռատեսություններ:

Հայաստանի պաշտոնյաների խոսքերն ու իրականությունը միշտ են տարբեր, և նաև հենց այս պատճառով է հրատապ հարցադրումը, թե ինչով են տարբեր ապրիլից առաջ և այսօր կատարվող այցերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում