Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է սկսել Ադրբեջանի, Վրաստանի, Ղրղըզստանի, Իրաքի հետ՝ առաջարկելով առևտրաշրջանառությունն իրականացնել ոչ թե դոլարով և եվրոյով, այլ ազգային արժույթով։
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս հայտարարել է, որ դիմել է Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի առաջնորդներին՝ առաջարկելով այդ երկրների հետ ապրանքաշրջանառությունն իրականացնել ազգային արժույթով։ Նրա խոսքով՝ գործընկերները հավանության են արժանացրել իր առաջարկությունը։
Տեղեկատվության համաձայն՝ որոշ երկրներ, ի նշան աջակցության Էրդողանի առաջարկի, Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության ժամանակ կօգտագործեն ազգային արժույթ։










































