Հավայան կղզիներում ավարտվում է ՆԱՍԱ-ի 4-ամսյա առաքելությունը, որի շրջանակում հետազոտողներն ապրել են Մաունա-Լոա հրաբխի վրա, հայտնում է The Daily Mail-ը: Սա HI-SEAS ծրագրի առաջին առաքելությունն է:
HI-SEAS (Hawaii Space Exploration Analog and Simulation)-ը ուղղված է խնդիրների լուծմանը, որոնք հնարավոր է՝ առաջանան հետագա տիեզերական ուղևորությունների ժամանակ:
Առաջին առաքելության նպատակը, որը հովանավորում է ՆԱՍԱ-ն Հավայան ու Կոռնելի համալսարանների մասնակցությամբ, միտված է Մարսի վրա կենսապայմաններն ու սննդի պատրաստումը մոդելավորելուն:
Երկրաբանական գմբեթը, որում եղել է հետազոտական թիմի ճամբարը, գտնվել է 8 հազար ֆունտ (մոտ 2,5 կմ) բարձրության վրա Մաունա-Լոա հրաբխի վրա: Ինչպես պարզել են գիտնականները, հենց այդ տեղանքն է առավելագույնը մոտ մարսյան ռելիեֆին:











































