Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անհասկանալի է որակել Հունաստանի դատական ատյանների դիրքորոշումը, որոնք տարբեր վճիռներ են կայացրել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայից փախած խռովարարների խմբերի արտահանձնման հարցի վերաբերյալ.
«Անհասկանալի է, թե դատարանն ինչ պատճառներով է կայացնում հակառակ որոշումներ խռովարարների նույն խմբի անդամների հանդեպ։ Անկարան ուշադիր հետևում է նրանց դատավարությունների ընթացքին։
Թուրքիան հուսով է, որ Հունաստանը շուտով կարտահանձնի բոլոր ութ խռովարարներին։ Մենք արդեն իսկ վիճարկել ենք դատարանի որոշումը, որը հրաժարավել է արտահանձնել 8 խռովարարներից երեքին»։
Չավուշօղլուն հավելել է, որ հանցագործների արտահանձնման գործընթացը կարգավորվում է Հունաստանի ու Թուրքիայի միջև երկկողմ համաձայնագրերով։











































