Անցած ուրբաթ Վաշինգտոն նահանգում դատավճիռ է արձակվել կին էքստրասենսի նկատմամբ, որը կազմակերպել էր մարտական գործողությունների տարեց մի մասնակցի՝ Ֆրենսիս Ֆլեմինգի սպանությունը:
Սպանության դրդապատճառը զոհի հավաքածուին տիրանալն է եղել:
Դատավոր Թերեզա Դոյլի վճռով՝ 2 երեխաների մայր, գնչուհի Բրենդա Նիքոլասը ճաղերի հետևում կանցկացնի 34 տարի, գրում է The Seattle Times-ը:
Ծերունու մարմինը հայտնաբերվել էր 2011թ. դեկտեմբերին իր բնակարանում, որը գտնվում է Սիեթլից ոչ հեռու: Կինը անձամբ է մասնակցել սպանությանը՝ զինված խոհանոցային դանակով:
Հանցագործները տիրացել էին դրամների ու թղթադրամների մեծ հավաքածուին, որը պահված է եղել սպանվածի տանը:
Դատավորը Բրենդային համարել էր մարդ, որը «վտանգավոր է հանրության համար»:










































