Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Հայաստանի տնտեսությունը շահում է և՛ ոսկու էժանացումից, և՛ պղնձի թանկացումից

Համաշխարհային շուկայում թանկարժեք մետաղներն էժանանում են: Այս տարվա հունիսին ոսկու համաշխարհային գինը նույնիսկ իջել էր մինչև 1199 դոլար՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց: Գնանկումը նկատվում է նաև մյուս թանկարժեք մետաղների` արծաթի և պլատինի շուկայում:

 Այս համատարած գնանկումն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է, աշխարհի երկու խոշոր տնտեսություններում` ԱՄՆ-ում և Չինաստանում նկատվող դրական միտումներով: Իրավիճակը, կարծես թե, կայունանում է նաև եվրոգոտում: Եվ այս պայմաններում ներդրողները սկսել են ուշադրություն դարձնել իրական ակտիվներին, իսկ թանկարժեք մետաղների նկատմամբ պահանջարկի անկումը հանգեցրել է գնանկման:

 Սա շղթայական ռեակցիայով կազդի նաև մեր տնտեսության վրա: Հայաստանի տնտեսության համար հատկապես կարևոր է ոսկու և պղնձի գների դինամիկան: Մեր տնտեսության համար, պարզ լեզվով ասած, ձեռնտու է ոսկու էժանացումը, բայց պղնձի` թանկացումը, քանի որ Հայաստանի արտահանման կառուցվածքում պղնձի հանքաքարի բաժինը բավական մեծ է:

 Եվ ամեն ինչ, կարծես թե, հենց այս սցենարով էլ գնում է: Եթե հետևենք ոսկու գների դինամիկային, ապա տարեսկզբից այն անընդհատ էժանանում է, և այժմ մեկ տրոյական ունցիայի գինը տատանվում է 1310 դոլարի մոտակայքում: Էժանացման դինամիկան կպահպանվի, եթե պահպանվեն նաև համաշխարհային տնտեսության կայունացման միտումները, և դրանից Հայաստանի տնտեսությունը միայն կշահի` բոլոր առումներով:

 Ինչ վերաբերում է պղնձի գներին, ապա այստեղ իրավիճակը շատ ավելի փոփոխական է: Այս տարվա ամենացածր գինը սահմանվել է հունիսի երկրորդ կեսին` 6695.5 դոլար՝ մեկ տոննայի համար: Հետո գները սկսել են նորից բարձրանալ, և հուլիսի 29-ին հասել են մինչև 6708.7 դոլարի՝ վերջին անկումից ի վեր: Այժմ մետաղի մեկ տոննայի գինը 7288.5 դոլարի մոտակայքում է: Ինչպես արդեն նշեցինք, այստեղ Հայաստանը կշահի միայն թանկացումից:

 Եթե հուլիսի վերջից սկսված պղնձի գնաճը պահպանվի, ապա կավելանան արտահանման ծավալները, ձեռնարկությունների շահութաբերությունը, աշխատողների աշխատավարձերը և հարկային մուտքերը: Որքա՞ն կշարունակվի Հայաստանի համար հուլիսի վերջից ստեղծված այս շահավետ իրավիճակը, այսինքն` որքա՞ն ժամանակ ոսկին կշարունակի էժանանալ, իսկ պղնիձը՝ թանկանալ. սա կախված է Չինաստանում, Եվրոպայում ու ԱՄՆ-ում տնտեսական միտումներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում