«Ալյանս» կուսակցության երիտասարդական թևը, որը ձևավորվել է Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությամբ ստեղծված «Ալյանս» կուսակցության հիմնադրման ժամանակ, որոշում է կայացրել վերակազմակերպվելու:
«Մենք ընդունել ենք այն գաղափարները և գործունեությունը, որն ունեցել և իրականացրել է Տիգրան Ուրիխանյանը և կուսակցության նախագահի պաշտոնից իր հրաժարվելուց հետո չենք տեսնում նույն կուրսի շարունակությունը և նպատակահարմար չենք համարում մնալ «Ալյանս»ի կազմում մնալու:
Մեծ հարգանքով մեր գործընկերների նկատմամբ և միշտ պատրաստ լինելով շարունակել համագործակցությունը ընդանուր գաղափարների շուրջ` մեր կառույցը 105 հոգու մասնակցությամբ գումարված ժողովի ժամանակ որոշեց դուրս գալ «Ալյանս» կուսակցությունից»,-նշվում է կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Ա. Ալեքյանի այսօր տարածած հայտարարությունում:











































