Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ծանոթացել է երկում բջջային հեռախոսների արտադրության գործընթացին՝ այցելելով այն գործարան, որտեղ մի քանի օր առաջ սկսվել է տեղական «Արիան» ապրանքանիշի հեռախոսների արտադրությունը, որն այդպես է կոչվել Կորեական հայտնի ազգային երգի պատվին: Այդ մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Կիմ Չեն Ինը եղել է հավաքման բաժնում և նշել է, որ երկրում ստեղծվել է հսկայական բազա՝ բջջային հեռախոսների զանգվածային արտադրության համար:
Հյուսիսային Կորեայում բջջային հեռախոսներից օգտվողների թիվն ավելացել է՝ հասնելով 2 մլն-ի:











































