Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 9-րդ անգամ վերընտրվել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության նախագահի պաշտոնում։
Նրա թեկնածության օգտին քվեարկել է այսօր Էսսենում անցկացված կուսակցակամ համագումարի պատվիրակների 89.5 տոկոսը։ Այդ արդյունքը ռեկորդային չէ Մերկելի համար։
2012 և 2014 թվականներին նրան հաջողվել էր գրանցել ավելի բարձր արդյունքներ։ Երկու տարի առաջ նրա օգտին քվեարկել էր պատվիրակների 96.7 տոկոսը, իսկ 2012 թվականին՝ 97.9 տոկոսը, ինչը ռեկորդային ցուցանիշ էր։
Բացի այդ, Մերկելի կողմից անընդմեջ գրեթե 17 տարի ՔԴՄ կուսակցությունը ղեկավարլու ընթացքում ոչ ոք չի հավակնել կուսակցության ղեկավարի պաշտոնին։











































