ԱՄՆ-ը հետ է մնում Չինաստանից Աֆրիկայի երկրներ ներդրումների չափով: Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը:
Նախկին նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը Պեկինին անցնում է միայն առողջապահության ոլորտում իրականացրած ներդրումներով:
Քլինթոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ը բավարար միջոցներ չի ծախսում ենթակառուցվածքների զարգացման և տնտեսական աճի խթանման համար:
Դրա հետ մեկտեղ, նախկին նախագահը, ում բարեգործական հիմնադրամը Աֆրիկայում զբաղվում է մի շարք նախագծերով, համարում է, որ ապագայում Չինաստանն ու ԱՄՆ-ը կարող են գործընկերներ դառնալ այդ ոլորտում՝ մրցակցությունը թողնելով անցյալում:










































