Forbes պարբերականը հրապարակել է ամենահարուստ վիդեոբլոգերների վարկանիշային աղյուսակը, որը երկրորդ անգամ գլխավորում է շվեդ գեյմեր PewDiePie-ը (Ֆելիքս Կելբերգ)։ Նա 2015թ. հունիսից 2016թ. հունիսը ընկած ժամանակահատվածում վաստակել է 15 միլիոն դոլար YouTube-ում հրապարակված հոլովակների շնորհիվ։
27-ամյա Կելբերգի ալիքն ունի շուրջ 49,7 միլիոն հետևորդ։ Նա իր եկամուտը կարողացել է ավելացնել YouTube Red վճարովի ծառայությունում հոլովակների շնորհիվ, բացի այդ՝ նա գիրք է գրել՝ վաճառելով 112 հազար օրինակ։ Նախորդ տարի գեյմերը վաստակել էր 12 միլիոն դոլար։
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել պրանկեր Ռոմն Էթվուդը (8 միլիոն դոլար)։ Այս գումարը նա վաստակել է նաև հուշանվերների վաճառքի, գովազդատուների հետ համագործակցության և Natural Born Pranksters ֆիլմի թողարկման շնորհիվ։
Երրորդ տեղը զբաղեցնում է երգիծաբան Լիլի Սինգհը, որի կարողությունը 2,5 միլիոն դոլարից դարձել է 7,5 միլիոն։ Նա վաստակում է հիմնականում իր արտադրանքի վաճառքի շնորհիվ, օրինակ՝ աղջիկը թողարկել է շուրթերի փայլ, որը կրում է նրա անունը՝ Singh:







































