ԱՄՆ Այդահո նահանգում վայրի արջը մտել է ամերիկացի ամուսինների տուն և կերել նրանց ընթրիքը: Միջադեպի հետևանքով ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանին չեն տուժել: Այս մասին հաղորդում է Mirror պարբերականը:
Տանտերը՝ Դևիդ Էդվարդսը, գիշերն արթնացել է շան հաչոցից: Մտնելով խոհանոց՝ նա տեսել է սև արջին, որն ուտում էր սեղանին դրված տապակայի մեջ եղած ընթրիքը:
Էդվարդսի կինը քնած է եղել հյուրասենյակում, և նրա առաջին ցանկությունն է եղել արթնացնել կնոջն ու դուրս տանել տնից, սակայն փոշմանել է՝ վստահ լինելով, որ կինը կվախենա:
Էդվարդսը հավելել է, որ ոչ մի բառ չասելով՝ կնոջը ննջասենյակ՝ երկրորդ հարկ է տարել, իսկ երբ կրկին խոհանոց է վերադարձել, արջն այլևս այնտեղ չի եղել: Տապակայի մեջ եղած ուտելիքը նույնպես չի եղել:










































