ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նոր պաշտոնական ներկայացուցիչ Աբու Ալ-Հասան Ալ-Մուհաջիրը հայտարարել է ամբոջ աշխարհում Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսությունների վրա հարձակում գործելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մուհաջիրի հայտարարությունը, որը հրապարակվել է համացանցում։
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ի կողմնակիցները հարձակում են գործելու թուրք զինվորականների, Թուրքիայի տնտեսական, բժշկական հաստատությունների, այդ թվում դեսպանատների վրա։
Գործակալությունը նշում է, որ դեռևս չի հաջողվել պարզել աուդիոձայնագրության ստույգ լինելը։











































