Thursday, 11 06 2026
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը

Երկար սպասված համաներումը մինի չափսեր է ունենալու

Երեկ Ազգային ժողովում քննարկման դրվեց Վարչական իրավախախտումների մասին և Քրեական դատավարության օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը, ներկայացնելով օրենքը, պարզաբանեց` նկատի ունենալով այն հանգամանքը, որ երկրի նախագահը դիմել է Ազգային ժողովին՝ համաներման մասին ՀՀ օրենք ընդունելու վերաբերյալ, առաջարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենքի նախագծում փոփոխություն կատարել: Սակայն այս օրենքի նախագիծը իր մեջ մի շարք կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, որն արդեն սկսել է շրջանառության մեջ դրվել:

Իսկ առաջարկությունը հետևյալն է. «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը վերանայել նոր պարբերությամբ: 35-րդ հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթի կամ քրեական հետապնդումը բացառելու հանգամանքին: Սույն հոդվածի 13-րդ կետում նշված հիմքում գործի վարույթի կամ գործի վարույթի հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել հանցագործության պատճառված վնասը կամ առկա վեճը, այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»,- պարզաբանեց Մնացական Սարգսյանը և ավելացրեց, որ այս անգամ մինի համաներում է տեղի ունենալու, որի վրա աշխատել են 11 ամիս:

Այն հարցին, որ եթե համաներումը նախագահի որոշմամբ է իրականացվում, ի՞նչ իմաստ ունի օրենքի այս փոփոխությունը` գլխավոր դատախազի տեղակալը պատասխանեց. «Նախկինում համաներման հետ կապված ունեցել ենք խնդիրներ: Երբ նախաքննական փուլում գտնվող բոլոր քրեական գործերով անձինք ներվեցին, այսինքն՝ նյութերով մերժվեց քրեական գործ հարուցել, և հարուցված քրեական գործերով ընկան համաներման տակ: Հետևաբար` նման խնդիր ընդհանրապես չունենալու համար առաջարկում եմ, որ Քրեական դատավարության օրենքում այս վերամշակումը լինի, մինչև կընդունվի նոր Քրեական դատավարության օրենքը»:

Հարակից զեկույցով հանդես եկող պետաիրավական հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, արձագանքելով Արծվիկ Մինասյանի այն հարցին, թե այս փոփոխությունը չի՞ նեղացնում համաներման ենթակա անձանց շրջանակը, նշեց. «Այո, այս դեպքում շրջանակը մի քիչ նեղացվել է, և անգամ մինչ դատական վարույթում, եթե հանցագործության պատճառած վնասը չի հատուցվել, ապա քրեական գործի վարույթի կարճում կամ հետապնդման դադարեցում չի թույլատրվում»: ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ավելացրեց. «Եթե զուտ այս հոդվածին նայեն, այո, թվացյալ նեղացում է տեղի ունենում, բայց ընդհանուր առմամբ այս փաթեթը էական ընդլայնում է համաներման կիրառումը»:

Ամեն դեպքում սա խոսում է կոռուպցիոն մեծ ռիսկերի մասին: Այդ մասին կոնկրետ փաստերով տեղեկացրել է «Առաջին լրատվական» կայքը (www.1in.am). համաներմանը ընդառաջ այն չորս հարյուր ազատազրկվածներին, որոնք ազատ են արձակվելու համաներման արդյունքում, քրեակատարողական հիմնարկների սոցիալ-հոգեբանության բաժնի աշխատակիցները մոտենում և նշում են այն գումարը, որի դիմաց նրանք դրական բնութագիր կպատրաստեն տվյալ կալանավորի համար… Այդ գումարը տատանվում է 150-200 դոլարի սահմաններում… Անվտանգության աշխատակիցները կալանավորներից պահանջում են մոտ 300 ԱՄՆ դոլար` մինչև համաներում նոր տույժեր չձևակերպելու և կամ եղած տույժերը մարելու համար… Այնուհետև առանձնազրույցի է կանչում ՔԿՀ պետի տեղակալը և պետի անունից կալանավորին հրահանգում, որ 500 ԱՄՆ դոլարի դիմաց միայն հնարավոր կդառնա օրենքի կիրառումը կալանավորի վրա… Ընդհանուր առմամբ, համաներման մասին օրենքի կիրառումը ազատազրկվածի համար արժենում է մինչև 1000 ԱՄՆ դոլար…

Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով սույն օրենքի փոփոխությանը և վերը նշված կոռուպցիոն ռիսկերին, հետաքրքիր հայտարարություն արեց: Նրա խոսքերով, եթե անգամ դատապարտյալները տույժերի են ենթարկվել, միևնույն է, եթե տվյալ հոդվածի վրա համաներումը տարածվում է, ապա նրանք կհամաներվեն: Հետևաբար, ըստ նրա, այդ մասին մտածել պետք չէ: «Համաներումը մեխանիկորեն տարածվում է այդ հոդվածների վրա: Կարգապահական տույժերը նշանակություն չունեն, եթե պատժաչափը ավելացված չէ: Թող չանհանգստանան և անտեղի նման բանակցությունների մեջ չմտնեն ազատազրկման վայրերի ղեկավարների հետ: Դեռ համաներումը չեղած, ձեր մատնանշած օրինակը արդեն չարաշահում է:

Պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց լիազորությունները, այնպիսի բաներ են խոսում, որ մարդիկ տանեն իրենց փող տան: Այդպիսի բան չկա, պետք չէ նրանց հետ բանակցությունների մեջ մտնել»,- հավատացրեց և հորդորեց Ռաֆիկ Պետրոսյանը: Իսկ պետաիրավական հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, լսելով մեր հարցադրումը, հարցրեց. «Իսկ ի՞նչ եք առաջարկում, եթե մի քանի անգամ կարգապահական տույժի են ենթարկել նման մարդկանց, նույնպե՞ս ազատ արձակեն:

Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին` ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում և ասում եմ, որ եթե կան ստույգ փաստեր, հավատացնում եմ ձեզ, որ դրանք կունենան ե՛ւ իրենց ընթացքը, ե՛ւ անպայման մեղավորները կպատժվեն, քանի որ այսօրվա իշխանության մոտեցումները և երկրի նախագահի հանձնարարականները այլ են, և հատկապես արդարադատության նախարարը հետամուտ է նման խնդիրներին: Եթե կա նման գոնե մեկ փաստ, խնդրում եմ փոխանցեք ինձ, և ես` որպես ԱԺ պատգամավոր, հետամուտ կլինեմ»: Սակայն Հովհաննես Սահակյանը խնդրեց, որ կոռուպցիոն ռիսկերի մասին փաստերը իրեն փոխանցենք անուն-ազգանուններով: Մինչդեռ Հայաստանի պայմաններում, ոչ ոք, այն էլ` ճաղերի ետևում գտնվողը, խելքը հացի հետ չի կերել, որ անուն-ազգանունով դեմ դուրս գա իշխանությանը` թեկուզ հանուն ճշմարտության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում