Օրերս 31-ամյա երգչուհի Բեյոնսեն զարմացրել է երկրպագուներին՝ իր բլոգում տեղադրելով լուսանկար, որտեղ նրա ատամները զարդարում են սպիտակ ոսկուց, ադամանդակուռ ժանիքները, հայտնում է woman.ru-ն:
Վերջին շրջանում աստղերն ավելի հաճախ են սկսել կիրառել նորաձև գրիլզեր (այդպես են կոչվում ատամների դնովի շապիկները): Գրիլզերը հատկապես տարածված էին 1980-աններին՝ շնորհիվ հիփ-հոփ մշակույթի:
Բոլորովին վերջերս երկրպագուներին վախեցրել էր 54-ամյա Մադոննան՝ իր միկրոբլոգում տեղադրելով մի լուսանկար, որում նա «նոր» ոսկե ատամներով է:
Հարկ է նշել, որ լուսանկարում, բացի գրիլզերից, Բեյոնսեն ցուցադրում է իր նոր, թեթև դիմահարդարումը:











































