Լյուքս դասի հեռախոսներ արտադրողVertu ընկերությունը հեռախոս է մշակել նրանց համար, ովքեր «շոկոլադի մեջ են ապրում»։
Vertu Pure Chocolate հեռախոսի դիզայնը համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին: Ոճի բարձր մակարդակը հաստատված է Vertu ֆիրմային ստորագրությամբ: Pure Chocolate-ը շոկոլադադարչնագույն է՝ բնական կաշվի կտորներով, էկրանը շափյուղյա է, կաղապարը՝ չժանգոտվող մետաղից, իսկ ստեղնաշարը՝ կերամիկայից, փոխանցում է MigNews-ը:
Բացի ոճային դիզայնից, հեռախոսը հիանալի տեխնիկական հնարավորություններ ունի. բարձր թողունակությամբ էկրան, բարձր որակի բարձրախոս: Այս հեռախոսի տիրոջ բարձր կարգավիճակի մասին են խոսում յուրահատուկ ռինգթոնները. հեռախոսի մեջ ձայնագրված բոլոր մեղեդիները հնչում են Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:
Ինչպես նշվում է գովազդի մեջ, Vertu Pure Chocolate-ը պարգևում է երաժշտություն՝ ականջների, և շոկոլադ՝ հաճույքի համար:











































