Հայտնի բլոգերները, ովքեր զգալի ազդեցություն են գործում հասարակական կարծիքի վրա, պետք է ավելի դրական և կառուցողական տեղեկատվություն հաղորդեն համացանցի չինացի օգտատերերին: Այդ մասին հայտարարել է Պետական տեղեկատվական համացանցային բյուրոյի ղեկավար Լու Վեյը:
«Չինաստանի կառավարությունը հույս ունի, որ այդ մարդիկ կնպաստեն օրենքի ու կարգուկանոնի պահպանմանը: Նրանք պետք է դառնան քաղաքացիների օրինական իրավունքների պաշտպանության ջատագովներ և դատապարտեն այն գործողությունները, որոնք վնաս են հասցնում այլ մարդկանց հեղինակությանն ու հետաքրքրություններին»,- Վեյին մեջբերում է «Սինհուա» գործակալությունը:
Ինչպես հաղորդում են չինացի փորձագետները՝ ներկա դրությամբ 130 չինական համացանցային ծառայություններում գրանցված է ավելի քան 1,2 մլդ օգտահաշիվ:











































